Միանշանակ է, որ գալիք ընտրություններից հետո ունենալու ենք կոալիցիոն կառավարություն: Երևանի, Գյումրու և այլ համայնքների վերջին ընտրությունները հաստատում են այս պնդումը: Հայաստանը նման փորձ ունի, թարմացրեք ձեր հիշողությունը:
Այս անտերության մթնոլորտին միայն «կոալիցիոն կառավարությունն» է պակասում: Ի տարբերություն Սերժի ժամանակների, այժմ շա՜տ փող կա, լափելու ախորժակի պակաս էլ չկա ու չի լինելու: Գալիք ընտրությունները զուգադիպում են տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող մեծ և անկանխատեսելի փոփոխությունների հետ: «Խաղաղության» թեման արդեն հին է, խաղաղությունը Նիկոլից ու Իլհամից կախված չէ, ոչ էլ՝ ընդդիմություններից:
Նոր ժամանակներ են առջևում, նոր գաղափարներ, շատ նոր գաղափարներ են անհրաժեշտ այս վիճակը հաղթահարելու համար: Վիճակից ճիշտ դուրս գալու այլ տարբերակ չկա: Ոչ մի արտաքին ուժ մեզ այս վիճակից դուրս չի բերելու:
Այնպես որ, հին ու նաֆթալինոտ քաղաքական ելույթները պետք է անջատել և արհամարհել՝ միանգամից: Եվ կապ չունի՝ այդ հին «լապշան» լսում ենք հի՞ն ուժերից, թե՞ նորելուկ «քինդեռսյուրպրիզներից»:
Հ. Գ. Այս նկարով հիշենք երբեմնի կոալիցիան:
Այսօրը դրա հետևանքն է:
Արա Արայան